ՆԳՆ-ն տարածել է , Պանկիսիի կիրճում տեղի բնակչության և իրավապահների միջև ընդհարումը պատկերող տեսանյութը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է , Պանկիսիի կիրճում տեղի բնակչության և իրավապահների միջև ընդհարումը պատկերող տեսանյութը:

Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ: Ներքին գործերի նախարարության, կենտրոնական  քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն, Մամուկա Ճելիձեի լրատվությամբ, Բախման արդյունքում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 27 մարդու, այդ թվում 12-ը տեղացիներ էին, իսկ 15-ը ոստիկաններ: Տուժած 8 ոստիկանի տեղափոխել են հիվանդանոց:

ՆԳՆ-ն կոչ է արել ցուցարարներին ենթարկվել ոստիկանության պահանջներին, հակառակ դեպքում անհրաժեշտության դեպքում կօգտագործվի հատուկ հնարքներ: