ՆԳՆ-ն Սիղնաղիում մեկ անձի է ձերբակալել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
ՆԳՆ-ն Սիղնաղիում մեկ անձի է ձերբակալել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի, Սիղնաղիի շրջանային բաժնի աշխատակիցները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, ձերբակալել են նախկինում բազմիցս դատապարտված՝ 1977 թվականին ծնված Զ.Չ.-ին։

ՆԳ նախարարության հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սուր առարկայով վիրավորել է Սիղնաղիում թափառող շանը և փախել դեպքի վայրից։

«Թափառող կենդանին տեղափոխվել է ապաստարան, որտեղ նրան համապատասխան բուժում է տրամադրվում։ Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում Զ.Չ.-ն ձերբակալվել է որպես կասկածյալ։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում», – ասվում է տեղեկատվության մեջ։