ՆԳՆ-ն Սամեգրելոյում ձերբակալել է երկու անձի՝ անչափահասի նկատմամբ սեռական հանցագործության մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո-Սվանեթի ոստիկանության բաժնի Ծալենջիխայի շրջանային բաժնի աշխատակիցները անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են երկու անձի։
Նախարարությունից հայտնում են, որ 1976 թվականին ծնված Պ.Կ.-ն մեղադրվում է նախնական իմացությամբ ընտանիքի անչափահաս անդամին բռնաբարելու մեջ, իսկ 1995 թվականին ծնված Տ.Թ.-ն ձերբակալված է անչափահասի բռնաբարության մեղադրանքով։
«Հանցագործությունները պատժվում են 15-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ Պ.Կ.-ն իր անչափահաս դստեր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ, իսկ փաստի բացահայտման դեպքում սպառնացել է սպանել նրան։ Անչափահասը հոր սպառնալիքներն իրական է ընկալել, ինչի պատճառով էլ տարիներ շարունակ թաքցրել է կատարվածը։ Քննությամբ պարզվել է նաև, որ անչափահաս աղջկա հետ սիստեմատիկորեն սեռական հարաբերություններ է ունեցել հարևան Տ.Թ.-ն։
Նախնական իմացությամբ անչափահասի բռնաբարության և նախնական իմացությամբ ընտանիքի անչափահաս անդամի բռնաբարության փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի չորրորդ մասի «գ» ենթակետով և 11 պրիմ 137-րդ հոդվածի չորրորդ մասի «գ» ենթակետով», – նշվում է տեղեկատվության մեջ։