ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տարածում Ցխվարիճամիայում տեղի ունեցած սպանության գործով յոթ անձի ձերբակալության մասին
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածում Ցխվարիճամիայում տեղի ունեցած սպանության գործով յոթ անձի ձերբակալության մասին։
Գերատեսչության տեղեկություններով՝ ոստիկանությունը խուլիգանության, կեղծ տեղեկություններ տրամադրելու և հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալել է յոթ անձի։
«ՆԳՆ Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի աշխատակիցները ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ սույն թվականի հուլիսի 28-ին Ցխվարիճամիայում տեղի ունեցած, 2002 թվականին ծնված Մ.Կ.-ի սպանության դեպքի առթիվ խուլիգանության, կեղծ տեղեկատվություն տրամադրելու և հանցագործության մասին չհաղորդելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել:
Ոստիկանությունը պարզել է սպանություն կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։
Դիտավորյալ սպանության, խուլիգանության և հանցագործությունների մասին չհայտնելու փաստերի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ, 239-րդ, 370-րդ և 376-րդ հոդվածներով»,- ասված է տեղեկատվության մեջ։