ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում բժշկի ձերբակալության մասին՝ կապված Մաշկի և վեներական հիվանդությունների դիսպանսերի ղեկավար Գիորգի Գալդավայի վիրավորվելու հետ
ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում բժշկի ձերբակալության մասին՝ կապված Մաշկի և վեներական հիվանդությունների դիսպանսերի ղեկավար Գիորգի Գալդավայի վիրավորվելու հետ

Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում բժշկի ձերբակալության մասին՝ կապված Մաշկի և վեներական հիվանդությունների դիսպանսերի ղեկավար Գիորգի Գալդավայի վիրավորվելու հետ։

«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում սպանության փորձ կատարելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 1942 թվականին ծնված Թ.Բ.-ին։

Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 5-ին Թբիլիսիի բուժհաստատություններից մեկում փոխադարձ վիճաբանության հիման վրա նույն հիմնարկի տնօրեն՝ 1972 թվականին ծնված Գ.Գ.-ն վիրավորվել է հրազենից։

Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալին։

Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը նախատեսում է սպանության փորձ»,- նշվում է տեղեկատվության մեջ։