ՆԳՆ-ն ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ-ն ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել

ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Խորհրդարանի մերձակայքում ընթացող ցույցի ժամանակ, ոստիկանների վրա հարձակման փաստի առթիվ, Վրաստանի ՔՕ 353-րդ հոդվածի պրիմա հոդվածով այս տարվա մարտի 7-ին ձերբակալել են մեկ անձի՝ 2001 թվականին ծնված Թ.Ա.-ին,- ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նրանց հաղորդումների համաձայն՝ հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։

«Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ձերբակալվել է 66 անձ՝ աննշան խուլիգանության և իրավապահների կողմից ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով։

Նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան են ներկայացվում օրենքով սահմանված ժամկետում։

ՆԳՆ-ն Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածների հատկանիշներով շարունակում է հետախուզական աշխատանքները՝ պարզելու, հայտնաբերելու և ձերբակալելու այն անձանց, ովքեր ոստիկանության ծառայողների վրա հարձակվել և բռնի այլ գործողություններ են կատարել խորհրդարանի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ