ՆԳՆ-ն մեկ անձի է բերման ենթարկել նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 1974 թվականին ծնված Կ.Ք.-ին: Նա ձերբակալվել է ոստիկանի վրա հարձակում գործելու մեղադրանքով։
Նախարարության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։
«Քննությունը պարզել է, որ այս տարվա նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների բողոքի ցույցի ժամանակ Կ.Ք.-ն հարձակվել է պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակցի վրա և դրոշի փայտով ֆիզիկական վնաս պատճառել նրա գլխին:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով։
Նույն օրը ոստիկանության աշխատակցի նկատմամբ դիմադրություն ցույց տալու և բռնություն գործադրելու մեղադրանքով չորս անձ է ձերբակալվել»,- ասված է հաղորդագրությունում։