ՆԳՆ-ն Մառնեուլիի մունիցիպալիտետում ձերբակալել է երեք անձի՝ ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Մառնեուլիի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է երեք անձ՝ 2003 թվականին ծնված Ա.Բ.-ն, նույն թվականին ծնված Գ.Օ.-ն եւ 2002 թվականին ծնված Է.Կ.-ն՝ ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա ապրիլի 12-ին ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Բ.-ն Մառնեուլի-Սադախլո ճանապարհահատվածով մեքենա վարելիս վթարային իրավիճակ է ստեղծել, որից հետո պարեկային ոստիկանության ներկայացուցիչները նրան կոչ են արել կանգ առնել: Վարորդը չի ենթարկվել իրավապահների կոչին: Նա շարունակել է ճանապարհը Մառնեուլիի քաղաքապետարանի գյուղերից մեկի ուղղությամբ, սակայն չի կարողացել ապահովել երթեւեկության անվտանգությունը, սայթաքել է ու կողաշրջվել։ Ա.Բ.-ն և նրա հետ ավտոմեքենայում գտնվող անձինք՝ Գ.Օ.-ն և Է.Կ.-ն, բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ են հասցրել իրավապահներին, վնասել ՆԳՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան։ Միջադեպի ժամանակ դեպքի վայրում հավաքվել է տեղի բնակիչների մի մասը, ովքեր թույլ չեն տվել իրավապահներին ձերբակալել միջադեպին առնչվող անձանց և նրանց հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։ Ձեռնարկված օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվող վարորդը և նրա երկու ուղևորները շուտով ձերբակալվել են ոստիկանների կողմից»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Ոստիկանների վրա հարձակումը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։