ՆԳՆ-ն մարմնավաճառությանը նպաստելու և մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով ձերբակալել է վեց անձի
Ձեռնարկված համալիր օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ ՆԳ նախարարության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի ծառայողները բերման են ենթարկել վեց անձի։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«1967 թվականին ծնված, նախկինում դատված Ֆ.Ա.-ն, 1964 թվականին ծնված Մ. Ջ.-ն, նախկինում դատված 1954 թվականին ծնված Մ.Բ.-ն, 1989 թվականին ծնված Ն.Կ.-ն, 1982 թվականին ծնված Ս.Դ-ն մեղադրվում են մի խմբի կողմից մարմնավաճառությանը նպաստելու և նախնական համաձայնությամբ մարմնավաճառության վայր տրամադրելու մեջ։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները որոշակի վճարի դիմաց հաճախորդներին սպասարկելու նպատակով համակարգված կերպով Թբիլիսիի հյուրանոցների՝ «Հյուրանոցի» և «Տիտանիկի» համարները տվել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» ենթակետով, որը վերաբերում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ մարմնավաճառության խթանմանը և մարմնավաճառության համար վայր տրամադրելուն։ Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։