ՆԳՆ-ն հուլիսի 5-ին Լեքսո Լաշքարավայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով բերման է ենթարկել ևս մեկ անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքով, ապօրինի խոչընդոտման, բռնության և բռնության սպառնալիքով հետապնդման և խմբակային բռնության փաստերով ձերբակալվել է ևս մեկ մարդ՝ 1991 թվականին ծնված Գ.Գ.-ն:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Գ.Գ-ն հուլիսի 5-ին՝ «Tbilisi Pride»-ի դեմ ցույցի ժամանակ ֆիզիկական և բանավոր վիրավորանք է հասցրել «TV Pirveli»-ի հեռուստաընկերության օպերատորին:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Հուլիսի 5-6-ը տեղի ունեցած հանրահավաքների ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքով, ապօրինի խոչընդոտման, բռնության և բռնության սպառնալիքով հետապնդման և խմբակային բռնության փաստերով ձերբակալվել է 29 անձ, մասնավորապես. Լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքով, ապօրինի խոչընդոտման, բռնության և բռնության սպառնալիքով հետապնդման փաստերով ձերբակալվել է 25 անձ
3 անձ ձերբակալվել է «Tbilisi Pride»-ի գրասենյակ ներխուժելու, խմբակային բռնությանը մասնակցելու, բռնությամբ կամ բռնության սպառնալիքներով հետապնդելու, ինչպես նաև բնակարանի կամ այլ գույքի անձեռնմխելիության խմբային խախտման համար.
Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ձեռնարկվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ», – ասացին ՆԳՆ-ից: