ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ ֆիզիկական բռնության փաստով
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ ֆիզիկական բռնության փաստով

«Գիրչի – ավելի շատ ազատության» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ հետաքննություն է սկսվել ֆիզիկական բռնության համար։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Այսօր առավոտյան «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունը տեղեկություն է տարածել, որ Զուրաբ Ջափարիձեն Գորիում ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Նրանց խոսքով՝ Ջափարիձեի վրա հարձակվել է անհայտ տղամարդը, ով վնասել է նրան աչքերի շրջանում։