ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել լրագրողների սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել լրագրողների կանխամտածված սպանություն նախապատրաստելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-109-րդ հոդվածի 3-րդ մասի«ա» ենթակետով, որը նախատեսում է ծանրացնող հանգամանքներում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանության նախապատրաստում:
Քվեմո Քարթլիի նախկին նահանգապետ Լեւան Մամալաձեն երեկ «Իմեդի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին ծրագրում են սպանել լրագրողներին Վրաստանում: Նրա խոսքով, տեղեկատվությունը գալիս է ուկրաինական աղբյուրից: