ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաթումում պարաշյուտի վայր ընկնելու գործով, որի ժամանակ մեկ մարդ է զոհվել
Բաթումիում Սև ծովի ափին պարաշյուտի վայր ընկնելու կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է երկաթուղու, ջրային կամ օդային տրանսպորտի, ճոպանուղիներ անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։
Ըստ առկա տեղեկությունների՝ Բաթումում երկու զբոսաշրջիկներով պարաշյուտ է ընկել։
Միջադեպի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։