ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանիի կողմից Թաթիա Սամխարաձեի նկատմամբ հնարավոր ազատազրկման և բռնության գործով
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանիի կողմից Տաթիա Սամխարաձեի նկատմամբ ազատության հնարավոր սահմանափակման և բռնության գործով։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել 126-րդ և 143-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են բռնությանը և ազատության ապօրինի սահմանափակմանը։
«Պոստիվին» հաղորդել է, որ Ծերեթելիի թիվ 67-ում Դիմիտրի Չիքովանին և Թաթիա Սամխարաձեն դավադիր հանդիպում են անցկացրել։ Նրանց փոխանցմամբ, աղբյուրը տեղ ժամանած նկարահանող խմբին տեղեկություն է տրամադրել, որ Սամխարաձեին հնարավոր է առևանգել են։ «Աղբյուրի համաձայն՝ Սամխարաձեի եւ Չիքովանիի միջեւ կոնֆլիկտ է եղել։ Կոնֆլիկտը կապված է այն գումարի հետ, որը Կեզերաշվիլիի քրոջ ամուսինը խոստացել է Սամխարաձեին՝ Շալվա Ռամիշվիլիի դեմ կազմակերպված արշավի դիմաց։ «Պոստիվ»-ի նկարահանող խումբը տեղում կանչել է պարեկային ոստիկանություն, իսկ իրավապահները Թաթիա Սամխարաձեին հայտնաբերել են պահարանում»,- նշվում է «Պոստիվ»-ի տարածած տեղեկատվության մեջ։
Այն բանից հետո, երբ դեպքի վայր է կանչվել պարեկային ոստիկանություն, ներկա են եղել «Ազգային շարժման» անդամները, այդ թվում՝ Պետրե Ցիսկարիշվիլին։
Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների, «Պոստիվ»-ի լրագրող Նաթիա Բերիձեն ֆիզիկական բռնության է ենթարկվել «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանիի կողմից։ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել լրագրողի մասնագիտական գործունեությունը ապօրինի խոչընդոտելու փաստի առթիվ։