ՆԳՆ-ն հայտնել է, որ Խարագաուլիում սպանության ու վիրավորվելու գործով մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ իրավապահները ձերբակալել են մեկ անձի՝ Խարագաուլիում սպանության և վիրավորվելու գործով հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով։
Գերատեսչության տվյալներով՝ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալվել է 1978 թվականին ծնված Ջ.Ս.-ն:
Ինչ վերաբերում է հանցագործության մեջ մեղադրվող երկրորդ անձին, ինչպես նշել են ՆԳՆ-ում, նրա ինքնությունը պարզվել է։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնարկում են ակտիվ քննչական գործողություններ՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։
Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ և 376-րդ հոդվածների հատկանիշներով, որը նախատեսում է երկու և ավելի անձանց սպանության փորձ և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը»,- հայտնում են ՆԳՆ-ից։