ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոճանապարհով տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի վերաբերյալ
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոճանապարհով տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները մոբիլիզացված են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական մայրուղու տարբեր հատվածներում՝ տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգ և անխափան տեղաշարժն ապահովելու համար,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ում, այս պահին պարեկային բրիգադներն ապահովում են ավտոմոբիլների անցումը Ճանապարհային վարչության սահմանած ռեժիմով։

«Տեղեկացնում ենք, որ այս պահին պարեկային բրիգադներն ապահովում են երթևեկությունը ճանապարհային վարչության սահմանած ռեժիմով. Թբիլիսիից արևմտյան ուղղությամբ շարժվող երթևեկության հոսքը կշարժվի Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա ճանապարհով, իսկ արևմուտքից շարժվող երթևեկությունը Թբիլիսի-Զեստափոնի-Ճիաթուրա-Սաչխերե-Գոմի ուղղությամբ:

Պարեկային ոստիկանության բրիգադները կարգավորում են շրջանցիկ ճանապարհներով երթևեկության անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերում վարորդներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ռիկոթին բացվում է բեռնատարների համար այսօր, իսկ թեթև տրանսպորտի համար՝ ապրիլի 13-ից: