ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռիկոթիի լեռնանցքում երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ
ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչության աշխատակիցները Ճանապարհային դեպարտամենտի սահմանած ռեժիմի համաձայն Ռիկոթիի լեռնանցքով բացել են ճանապարհային երթեւեկությունը բոլոր տեսակի տրանսպորտի համար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության ներկայացուցիչների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում նոր ռեժիմ է սահմանվել՝ ժամը 07:00-ից մինչև 19:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-ից մինչև 194-րդ կմ-ը երթևեկությունը թույլատրվում է միայն թեթև և մարդատար ավտոմեքենաների համար, իսկ ժամը 21:00-ից մինչև 06:00-ն նույն հատվածով կշարժվեն միայն բեռնատարները։
Երեկ՝ ժամը 18:00-ից, Ռիկոթիի լեռնանցքով թույլատրվել է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթեւեկությունը։
Պարեկային խմբերն աշխատել են ողջ գիշեր՝ երթևեկությունը անխափան և անվտանգ ապահովելու համար»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։