ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

12:07, 09.04.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

«Ընթացիկ տարվա ապրիլի 8-ին պարեկային ոստիկանության բաժնի ծառայողները կատարել են իրենց պարտականությունները, երբ ճանապարհի եզրին նկատել են ավտոմեքենա, որի վարորդը, տեսնելով ոստիկանության բրիգադին, գործի է դրել մեքենան և փորձել թաքնվել։

Պարեկային տեսուչները մեքենայի վարորդին բազմիցս հորդորել են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Չնայած ոստիկանների բազմաթիվ կոչերին՝ անձին հանգստություն պահպանելու համար, հարբած վարորդն իրեն ագրեսիվ է պահել։

Մեքենայից իջնելուց հետո նա սպառնացել է սպանել պարեկային տեսուչներին՝ ցուցադրելով սառը զենքեր։ Նա նաև տեղում ֆիզիկական բռնության է ենթարկել ոստիկաններից մեկին։

Նշված անձը, ով բազմիցս դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար, բերման է ենթարկվել պարեկային ոստիկանության բաժնի ծառայողների կողմից։

«Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ