ՆԳՆ-ն և ոստիկանությունը ապահովելու են ընտրությունների ժամանակ անվտանգ միջավայրը. Գիորգի Գախարիա
ՆԳՆ-ն և ոստիկանությունը ապահովելու են ընտրությունների ժամանակ անվտանգ միջավայրը,-այս մասին Վրաստանի ՆԳ նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Ինչպես նշել է նախարարը, ՆԳՆ-ն ապահովելու է, որ քաղաքացիները սեփական ընտրությունը կատարեն ազատ միջավայրում:
«Ինչպես գիտեք, այսօր, ռիսկերից ելնելով ոստիկանության ստորաբաժանումները վերաբախշված են տարբեր շրջաններով, ինչ վերաբերում է Զուգդիդիին ապա ասեմ, որ այս քաղաքում կենտրոնացումը դիտորդների կողմից նույնպես բարձր է, որը չի եղել ոչ մի քաղաքում, այսպիսով մեր ուշադրությունը Զուգդիդիի հանդեպ նույնպես բարձր է:
Ցանկանում եմ հայտարարել, որ յուրաքանչյուր փաստի կապակցությամբ, կապ չունի թե որ կողմի ներկայացուցիչները աչքի կընկնեն, ոստիկանության արձագանքը լինելու է խիստ»,-հայտարարել է Գիորգի Գախարիան: