ՆԳՆ-ն ձերբակալել է Միշա Մշվիլդաձեին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողին
ՆԳՆ-ն ձերբակալել է Միշա Մշվիլդաձեին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողին

Վրաստանի ՆԳՆ-ն Միշա Մսվիլդաձեին ծեծի ենթարկելու համար մեկ անձի է ձերբակալել։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։

Փաստը քննվում է Քաղաքացիական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Մի քանի ժամ առաջ քաղաքացի Նիկոլոզ Գուգեշաշվիլին ֆեյսբուքյան գրառում էր հրապարակել և հայտնել, որ ծեծի է ենթարկել Միշա Մշվիլդաձեին։

«Ֆորմուլա» հեռուստաընկերության տվյալներով՝ Միշա Մշվիլդաձեն առևտրի կենտրոններից մեկի մոտ անհայտ անձի կողմից հարձակման և ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Միշա Մշվիլդաձեին ծեծի ենթարկելու փաստով։