ՆԳՆ-ն ձերբակալել է 2007 թվականին սպանության համար հետախուզվող երկու անձի
Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները և Աջարիայի ոստիկանության վարչությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 2007 թ. սպանության համար հետախուզվող երկու անձի՝ 1985 թվականին ծնված Գ.Տ.-ին և 1983 թվականին ծնված Օ.Կ.-ին՝ Բաթումիում:
Ըստ ՆԳՆ-ի, ձերբակալվածները 2007 թվականից հետախուզվում էին ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար:
«Բաթումիի քաղաքային դատարանը 2007 թվականի մայիսի 24-ին Գ.Տ.-ին և Օ.Կ.-ին հեռակա կարգով առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել եւ հայտարարել հետախուզում: Բաթումիի քաղաքային դատարանի որոշման համաձայն, Գ.Տ.-ն և Օ.Կ.-ն դատապարտվել են 18 տարի 9 ամիս ազատազրկման:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2007 թվականի հունվարի 1-ին Բաթումիում Գ.Տ.-ն և Օ.Կ.-ն մարմնական ծանր վնասվածքներ են հասցրել եղբայրներ Վ.Ա.-ին և Դ.Ա.-ին: Տուժածներին շտապօգնության բրիգադը տեղափոխել է հիվանդանոց: Վ.Ա.-ն վնասվածքների արդյունքում մահացել է հիվանդանոցում՝ 2007 թվականի հունվարի 13-ին:
Քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Գ.Տ.-ին և Օ.Կ.-ին օպերատիվ-որոնողական գործունեության արդյունքում ձերբակալել են 2021 թվականի փետրվարի 10-ին Բաթումում», – հայտնել են ՆԳՆ-ից:
Ձերբակալվածները տեղափոխվում են քրեակատարողական հիմնարկ: