ՆԳՆ-ն բերման է ենթարկել 2011 թվականին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում սպանության համար հետախուզվող անձին
ՆԳՆ-ն բերման է ենթարկել 2011 թվականին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում սպանության համար հետախուզվող անձին

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2011 թվականից հետախուզման մեջ գտնվող 1988 թվականին ծնված Ի.Ա.-ին՝ կանխամտածված սպանության և զենքի ապօրինի գնման-պահման համար: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն և նրա հանցակիցները 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, վրեժ լուծելու նպատակով, հրազենից իրականացված բազմակի կրակոցների հետևանքով կյանքին անհամատեղելի վնասվածնքեր են հասցրել 1988 թվականին ծնված Զ.Տ.-ին: Վիրավոր Զ.Տ.-ն տեղում մահացել է:

«Հանցավոր գործողության համար 2011 թվականի հոկտեմբերի 25-ին հեռակա մեղադրանք է առաջադրվել Ի.Ա.-ին:

Բերման ենթարկված Ի.Ա. տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», – նշված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: