Ներքին գործերի նախարարությունը ապօրինի ազատազրկման մեղադրանքով ձերբակալել է չորս մարդու:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մցխեթա-Մթիանեթիի բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի ազատազրկման մեղադրանքով բերման են ենթարկել 1981 թ. ծնված Թ.Ն.-ին, 1982 թ. ծնված Զ.Ս.-ին, 1999 թ. ծնված Գ.Թ.-ին և 1998 թվականին ծնված Շ.Շ.-ին: Հանցագործության համար նախատեսվում է 2-ից 4 տարվա ազատազրկում:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Թ.Ն.-ն, երեք հանցակիցների հետ միասին, այս տարվա օգոստոսի 2-ին Մցխեթայի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ապօրինաբար ազատազրկել է 1998 թվականին ծնված Ա.Կ.-ին՝ ամուսնանալու նպատակով:
Իրավապահ մարմինները հետապնդման արդյունքում բերման են ենթարկել բոլոր չորս անձանց», – հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
Հետաքննությունն ընթանում է 143 հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ապօրինի ազատազրկում: