ՆԳՆ-ն ապահովում է խաղաղ և անվտանգ միջավայրում ընտրությունների անցկացումը, դա արել ենք առաջին փուլում,անելու ենք նաև երկրորդում. Գիորգի Գախարիա
Ոստիկանությունը լինելու է բոլորի իրավունքների պաշտպանը և ցանկացած իրավախախտում կանխվելու է ոստիկանության գործողությունների շնորհիվ,-այս հայտարարությունը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արել է, Զուգդիդիում, Սամեգրելո-զեմո Սվանեթի մունիցիպալիտետի քաղաքապետերի, սակրէբուլոյի նախագահների և մեծամասնական պատգամավորների հետ հանդիպումից հետո:
Վրաստանի ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, նրա Սամեգրելո այցելության նպատակը, տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից ստեղծված իրավիճակի հետ ծանոթանալն է:
«Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարությունը ապահովում է խաղաղ և անվտանգ միջավայրում ընտրությունների անցկացումը: Մենք դա արեցինք առաջին փուլում, ինչպես նաև անելու ենք ընտրությունների երկրորդ փուլում: Իմ այցի նպատակն էր ամփոփել անվտանգության ենթատեքստում, թե ինչպես են անց կացվել ընտրությունները Սամեգրելոյում, թե ինչ պետք է անենք, որ ավելի մեծացնենք, ընտրությունների տեսանկյունից, մեր քաղաքացիների անվտանգության որակը: Երկրի վարչապետի հրամանով ես անձամբ վերահսկում եմ ընտրությունների անցկացման գործընթացը: Ոստիկանությունը չի միջամտում ընտրություններին: Ոստիկանությունը լինելու է բոլորի իրավունքների պաշտպանը և ցանկացած իրավախախտում կանխվելու է ոստիկանության գործողությունների շնորհիվ»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե ինչ ենթատեքստում է խոսում Գիորգի Գախարիան անվտանգության մասին, և արդյոք այն կապված է Սամեգրելոյի շրջանի հարևանության հետ բռնազավթված տարածաշրջանին, արդյոք այն առաջացնում է հավելյալ ռիսկեր, Գախարիան պատասխանել է, որ Սամեգրելոյի տարածաշրջաններում ընտրությունների անվտանգ միջավայրում անցկացումը առանձնապես սենսիտիվ է:
Ընտրողների հավանաբար կաշառելու փաստերի կապակցությամբ առաջադրված հարցին պատասխանելիս, Գախարիան նշել է, որ եթե նման փաստեր կհաստատվեն, ապա ՆԳՆ-ն կսկսվի հետաքննություն:
Գիորգի Գախարիան Սամեգրելոյում ներկայացրել է իշխանությունների կողմից աջակցություն ստացած նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական շտաբի նոր ղեկավարին: Ընտրական շտաբը ղեկավարելու է Սամեգրելո-զեմո Սվանեթիի նահանգապետ Ալեքսանդրե Մոծերիլիան, նրա տեղակալներ են նշնակվել Լաշա Գվասալիան և Դաթո Դավիթուլիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan