ՆԳՆ - Մուշևան գյուղում թեթև վնասվել է երկու ավտոմեքենա, ֆիզիկական վնասման փաստ չի արձանագրվում
Բոլնիսիի մունիցիպալիտետի Մուշևան գյուղում երեկ տեղի ունեցած թաստի առնչությամբ ՆԳՆ-ը վարում է հետաքննություն: ՆԳՆ-ում Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են, որ թեթև վնասվել է երկու ավտոմեքենա, ֆիզիկական վնասման փաստ չի արձանագրվում:
«Մուշևան գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունն սկսել է հետաքննություն 187-րդ հոդվածով: Հարցաքննվում են գործի հետ կապ ունեցած անձինք: Թեթև վնասվել է երկու ավտոմեքենա, ֆիզիկական վնասման փաստ չի արձանագրվում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Վրաստանի Առաջին ալիքին լրագրողի փոխանցմամբ, երեկ Մուշևան գյուղ էր մտել շտապ օգնության խումբը, որը պետք է մի քանի անձի, ովքեր ունեին կորոնավիրուս, տեղափոխեր հիվանդանոց: Բարեկամները բողոքել այդ փաստի դեմ, որին հետևել է բախում: