ՆԳՆ. Մեստիայում իրավիճակը բավարար է, գիշերն անցել է խաղաղ և իրավիճակը լիովին վերահսկվում է
ՆԳՆ. Մեստիայում իրավիճակը բավարար է, գիշերն անցել է խաղաղ և իրավիճակը լիովին վերահսկվում է

ՆԳՆ-ի փոխանցմամբ, ոստիկանությունը շարունակում է վերահսկել Մեստիայի մունիցիպալիետում գործարկված սահմանափակումները:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ մունիցիպալիտետում իրավիճակը բավարար է, գիշերն անցել է խաղաղ և իրավիճակը լիովին վերահսկվում է:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից կայացված որոշումներին համապատասխան, համաճարակային ռիսկի պատճառով շուրջօրյա ռեժիմում վերահսկում են Մեստիայի մունիցիպալիտետում գործող կարանտինային սահմանափակումները: Այս պահի դրությամբ, մունիցիպալիտետում իրավիճակը բավարար է, գիշերը խաղաղ է անցել և իրավիճակը լիովին վերահսկվում է:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային կարգապահությունը և անվտանգությունը պաշտպանելու համար պարեկություն են իրականացնում ինտենսիվ  ռեժիմում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից երեկ, օգոստոսի 10-ին կայացված որոշման հիման վրա, համաճարակային բարձր ռիսկի պատճառով Մեստիա մունիցիպալիտետ ելքն ու մուտքն արգելվել է: