ՆԳՆ. Մեր համակարգչային ենթակառուցվածքի վրա տարբեր երկրներից իրականացվել է կիբերհարձակում
Փետրվարի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգչային ենթակառուցվածքի վրա տարբեր երկրներից իրականացվել է կիբերհարձակում,- այս մասին հայտարարում են ներքին գործերի նախարարությունում:
«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը, օպերատիվ գործողությունների արդյունքում, կանխել է հարձակումը:
Հետաքննությունն ընթանում է համակարգչային տվյալների և կամ համակարգչային համակարգի ապօրինի կիրառման և վնասման փաստով»,- հայտարարում են ՆԳՆ-ում: