ՆԳՆ - Մայիսի 20-ին, 00:00-ից մինչև մայիսի 21-ի 05:00-ն ավտոմեքենաների երթևեկությունն արգելվելու է Ազատության հրապարակում և դրա հետ կապված բոլոր փողոցներում
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ, մայիսի 20-ին 00:00-ից մինչև մայիսի 21-ի 05:00-ն ավտոմեքենաների երթևեկությունն արգելվելու է Ազատության հրապարակում, ինչպես նաև, դրա հետ կապված բոլոր փողոցներում. Ռուսթավելու պողոտայում, Շալվա Դադիանիի, Կոտե Ափխազիի և Ալեքսանդր Պուշկինի փողոցներում:
«Նշված փոծոցները փակ են լինելու մինչև մայիսի 26-ի միջոցառումների ավարտը, որից հետո երթևեկությունը կվերականգնվի սովորական ռեժիմում: Բոլոր փողոցներում և հրապարակներում տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու են պարեկային անձնակազմները»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: