ՆԳՆ-ի մարդու իրավունքների պաշտպանության վարչության ղեկավար է նշանակվել Լոնդա Թոլորաիան
Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության նոր վարչության ղեկավար է նշանակվել Լոնդա Թոլորաիան:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Լոնդա Թոլորաիան տարիներ շարունակ Վրաստանի դատախազությունում գլխավորում էր դատախազային գործունեության վերահսկման և ռազմավարական զարգացման դեպարտամենտը:
2013-2016 թվականներին նա զբաղեցնում էր վերլուծական վարչության ղեկավարի պաշտոնը: