ՆԳՆ- ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը դրական է գնահատում Վրաստանում ապաստան շնորհելու գործընթացը
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Պասկալ Մորոյին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչը:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Վրաստանում առկա միջազգային պաշտպանության համակարգը, այդ թվում ապաստան շնորհելու գործընթացը, առկա լավագույն փորձը և Վրաստանի փորձն այս համատեսքտում:
2018 թվականին իրականացված կառավարական վերակազմակերպման արդյունքում, ապաստանի և օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձանց հարցերը հայտնվել են ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի իրավասության տակ:
«ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Պասկալ Մորոն Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը դրական է գնահատել այն միտումը, որ Վրաստանը զարգացնում է այս համակարգը և ապաստան փնտրողների հարցերը ներքին գործերի նախարարություն փոխադրվելուց հետո պահպանվում է լավագույն փորձը»,- ասվում է ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում:
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ Վրաստանի և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ կապում է ավելի քան երկու տասնամյակ տևող ռազմավարական գործընկերություն: Այդ թվում են փախստականների և Վրաստանի օկուպացված տարածքների փախստականների հարցերը: