ՆԳՆ. Լրատվամիջոցներից մեկով տարածված տեղեկատվությունը, իբր ՆԳՆ աշխատակիցները կուսակցական ցուցումներով ընտրություններից առաջ Վրաստանի շրջաններում են, չի համապատասխանում իրականությանը
ՆԳՆ. Լրատվամիջոցներից մեկով տարածված տեղեկատվությունը, իբր ՆԳՆ աշխատակիցները կուսակցական ցուցումներով ընտրություններից առաջ Վրաստանի շրջաններում են, չի համապատասխանում իրականությանը

Լրատվամիջոցներից մեկում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ներքին գործերի նախարարության աշխատակիցները ընտրություններից առաջ գտնվում են Վրաստանի շրջաններում՝ կուսակցական ցուցումներով, «կեղծ լուրեր են» և իրականությանը չեն համապատասխանում, – ասվում է ներքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցության վարչության հայտարարության մեջ:

Այստեղ նշվում է նաև, որ ԶԼՄ-ների կողմից նման կեղծ տեղեկատվության տարածումը ծառայում է ոստիկանների դիտավորյալ վարկաբեկմանը:

«Մենք կցանկանայինք արձագանքել լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկատվությանը, թե իբր ներքին գործերի նախարարության աշխատակիցներն ընտրություններից առաջ Վրաստանի շրջաններում են՝ կուսակցական ցուցումով: Այս տեղեկատվությունը «կեղծ լուր» է և իրականությանը չեն համապատասխանում:

Ներքին գործերի նախարարությունը քաղաքականապես չեզոք գերատեսչություն է, և ԶԼՄ-ների կողմից նման կեղծ տեղեկատվության տարածումը ծառայում է ոստիկանների դիտավորյալ վարկաբեկմանը:

Ներքին գործերի նախարարության հիմնական խնդիրն է պահպանել օրենքն ու կարգը ողջ երկրում և ապահովել, որ ընտրություններն անցնեն ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում», – ասված է հայտարարության մեջ: