ՆԳՆ. Կոչ ենք անում խորհրդարանի մոտ շարունակվող հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, թույլ չտալ բռնության կոչեր
ՆԳՆ. Կոչ ենք անում խորհրդարանի մոտ շարունակվող հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, թույլ չտալ բռնության կոչեր

Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից,- այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացված են՝ կապված Թբիլիսիում, խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցող ակցիայի հետ և պաշտպանում են հասարակական կարգը։

«Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների եւ արտահայտվելու ազատության շրջանակներից։ Միաժամանակ զգուշացնում ենք հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին, թույլ չտալ բռնության կոչեր և ապահովել, որ հանրահավաքը չստանա բռնի բնույթ։ Ներքին գործերի նախարարությունն ապահովում է հասարակական կարգի և անվտանգության պահպանությունը։ Նախարարությունը կկիրառի բոլոր համապատասխան միջոցները օրենքի խախտման փաստերի նկատմամբ և օրենքի շրջանակներում կձեռնարկի իրավական գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։