ՆԳՆ. Կոչ ենք անում փետրվարի 2-ին նախատեսված հավաքի մասնակիցներին զերծ մնալ ապօրինի գործողություններից և իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում
ՆԳՆ. Կոչ ենք անում փետրվարի 2-ին նախատեսված հավաքի մասնակիցներին զերծ մնալ ապօրինի գործողություններից և իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում փետրվարի 2-ին հայտարարված բողոքի ակցիայի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի արգելափակումը քրեական օրենսգրքով պատժվող արարք է։

«Ինչպես հանրությունը տեղյակ է, սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում տեղեկություններ են տարածվում փետրվարի 2-ին կենտրոնական մայրուղիներում և մայրուղիներում կայանալիք հանրահավաք-ցույցի մասին։

Ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին տեղեկացնում ենք, որ համաձայն Վրաստանի կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 23-ի «Ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկը հաստատելու մասին» թիվ 361 որոշման՝ միջազգային ճանապարհները ռազմավարական և (կամ) հատուկ նշանակության օբյեկտներ են:

Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն, ռազմավարական կամ առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտի արգելափակումը պատժելի արարք է, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, մինչդեռ վերոհիշյալ արարքը խմբով կատարելը նախատեսում է ազատազրկում՝ 2-ից 4 տարի:

Հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ անօրինական գործողություններից և իրենց բողոքն արտահայտել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված շրջանակներում։ Հակառակ դեպքում ոստիկանությունը կձեռնարկի բոլոր համապատասխան իրավական միջոցները։
Այստեղ ցանկանում ենք պարզաբանել, որ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկում ներառված են ինչպես միջազգային ճանապարհները, այնպես էլ մայրաքաղաք մտնող ու ելնող մայրուղիներն ու կենտրոնական ճանապարհները։ Մասնավորապես այն տարածքը, որտեղ փետրվարի 2-ին հայտարարված է հանրահավաքի անցկացում»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։