ՆԳՆ-ի տեղեկություններով՝ խորհրդարանի շենքի մոտ ցույցի ժամանակ իրավապահները ձերբակալել են 36 անձի
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ խորհրդարանի շենքի մոտ ցույցի ժամանակ իրավապահները ձերբակալել են 36 անձի

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվող ցույցի ժամանակ իրավապահները վարչական հոդվածներով ձերբակալել են 36 մարդու։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածների հիման վրա, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 36 անձ»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։