ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Գուրիայի շրջանում աղետի գոտում հայտնաբերվել է մեկ դի, փրկարարները փնտրում են ևս երկու հոգու
Փրկարարները Գուրիայի շրջանի աղետի գոտում մեկ դի են հայտնաբերել, երկու անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են,- հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Նրանց տվյալներով՝ փրկարարները դիակը հայտնաբերել են Ջումաթի գյուղում՝ որոնողական աշխատանքների ժամանակ։
«Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հուները վարարել են, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։
Աղետի վայրերում ներկա են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մոբիլիզացված է համապատասխան տեխնիկա և աշխատանքներն իրականացվում են ակտիվ ռեժիմով։
Մարզում գտնվող բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ տեղաշարժից և տեղում ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների ցուցումներին։
Այս պահին փրկարարների որոնողական աշխատանքների շրջանակում Ջումաթի գյուղում հայտնաբերվել է մեկ անչափահասի դի, իսկ երկու անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։