ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Գուրիայի շրջանում աղետի գոտում երկրորդ դին է հայտնաբերվել, փրկարարները փնտրում են ևս մեկ մարդու
Գուրիայի շրջանում աղետի գոտում երկրորդ դին է հայտնաբերվել,- հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ փրկարարները փնտրում են եւս մեկ անձի։
«ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը Գուրիայի շրջանի աղետի գոտում։ Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ դի և մեկ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Փրկարարների ուժերով այս փուլում փրկվել և անվտանգ տարածք է տեղափոխվել 11 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ և անչափահասներ։ Հայտնաբերվել է երկու մահացածի դի, մեկ դեռահասի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Աղետի վայրերում ներկա են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ակտիվ ռեժիմով։
Շրջանի բնակչությանը կոչ ենք անում զերծ մնալ տեղաշարժից և ենթարկվել տեղում ՆԳՆ ներկայացուցիչների ցուցումներին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։