ՆԳՆ-ի տեղեկությամբ, Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալվածներին ազատել են ստորագրությամբ
Պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալվածներին ազատել են ստորագրությամբ:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, գործած իրախախտման մասին քննարկումը շարունակվում է դատարանում: Ախալքալաքում այսօր տեղի ունեցած միջադպի մասին մեկնաբանություն է արվել Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Այսօր տեղի մամուլով տարածվել է տեղեկություն, ըստ որի, պարեկային ոստիկանության աշխատակիցները երկո քաղաքացու ֆիզիկական վիրավորում են հասցրել:
ՆԳՆ-ում մեկնաբանությունն արվել է այս տեղեկությունը տարածվելուց հետո:
«Վարորդին վարչական կարգով տուգանելու պահին մի քանի տեղի բնակիչ վարորդին աջակցելու նպատակով դիմադրություն է ցուցաբերել պարեկային ոստիկանության աշխատակիցներին: Նրանք սկզբում վիրավորական խոսքերով են դիմել իրավապահներին, իսկ այնուհետև ցուցաբերել ֆիզիկական դիմադրություն: Ոստիկանությանը դիմադրելու (ՔՕ-ի 173-րդ հոդված) և մանր խուլիգանության համար (166-րդ հոդված) ոստիկանությունն Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալել է երկու քաղաքացու: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժին»,- հայտարարում են ՆԳՆ-ում: