ՆԳՆ-ի սպասարկման գործակալության Թբիլիսիի վարչությունում անցկացվել են ախտահանման աշխատանքներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության շրջանային դեպարտամենտի Թբիլիսիի վարչությունում, Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կայացված որոշման համաձայն, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով, անցկացվել են ախտահանման աշխատանքներ,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, սպասարկման գործակալության բոլոր ծառայություններում քաղաքացիների սպասարկման տարածքները մշակվում են հատուկ լուծույթներով: Բացի այդ, օրվա ընթացքում մի քանի անգամ մաքրվում է քաղաքացիների ընդունարանում տեղակայված գույքը: Բացի այդ, ինտենսիվ ախտահանիչ աշխատանքներ են իրականացվում սպասարկման գործակալության տարբեր մասնաճյուղերում:
«Սպասարկման գործակալությունը, քաղաքացիների անվտանգության նպատակով ամբողջովին հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները և սպասարկում ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներին կոչ անում, տեղում ծառայություն ստանալու համար ներկայանալ շնչադիմակով»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: