ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության ուղղաթիռը Թուշեթիի բնաչկությանն օգնելու համար, կատարել է քաղաքացիական չվերթներ
ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության ուղղաթիռը Թուշեթիի բնաչկությանն օգնելու համար, կատարել է քաղաքացիական չվերթներ

Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը տեղի բնաչկությանն օգնելու համար, Թուշեթիի ուղղությամբ կատարել է քաղաքացիական չվերթներ: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:

Ուղղաթիռը չվերթ է կատարել Ալվանի-Օմալոյի ուղղությամբ և գյուղի մի քանի բնակչի օգնել է փոխադրման, ինչպես նաև՝ անհրաժեշտ սննդամթերք և նյութեր տեղափոխելու հարցում:

Բացի այդ, սահմանային ուղղաթիռի միջոցով իրականացվել է սահմանապահների ռոտացիա:

Աշխարհագրական և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով, Թուշեթիի գյուղերը արտաքին աշխարհից կտրված են և բնակչության հետ հաղորդակցությունն իրականացվում է ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռների միջոցով: