ՆԳՆ-ի փոխանցմամբ, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ վարչական կարգով ձերբակալված անձանց մեծ մասին ազատել են ստորագրության հիման վրա
ՆԳՆ-ի փոխանցմամբ, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ վարչական կարգով ձերբակալված անձանց մեծ մասին ազատել են ստորագրության հիման վրա

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ վարչական կարգով ձերբակալված 13 անձանցից 12-ին ազատել են ստորագրության հիման վրա:

«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ ցույցին ձերբակալել են մի քանի անձի: Ցուցարարները կուսակցության գրասենյակ մուտք գործող անձանց ճանապարհում էին բացականչություններով: Տեղում լարվել է իրավիճակը այն բանից հետո, երբ ցուցարարները «Վրացական երազանքի» պատգամավոր Գիա Վոլսկիին անվանեցին «ստրուկ», իսկ նա ցույցին գտնվողներին ցույց տվեց վիրավորական ժեստ: