ՆԳՆ-ի փոխանցմամբ, Ծերեթելի պողոտայում տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել հրազենի գնման-պահման-կրման և կողոպուտի հոդվածով
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Ծերեթելիի պողոտայում տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել հրազեն ապօրինի գնելու, պահելու, կրելու և կողոպուտի մեղադրանքով:
«Ոստիկանությունը մոբիլիզացված է Թբիլիսիում, Ակակի Ծերեթելիի պողոտայում՝ միկրոֆինանսական կազմակերպություններից մեկի գրասենյակի մոտ: Նախնական տեղեկությամբ, գրասենյակում գտնվում է զինված անձ:
Հարձակման մասին հաղորդագրություն ստանալուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցներն արագ արձագանքման ռեժիմում ժապավենով շրջափակել են դեպքի հարակից տարածքը: Այժմ տեղում մոբիլիզացված իրավապահները իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ, ինչպես նաև ընթանում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում մամուլի ներկայացուցիչներին, պաշտպանել անվտանգության նորմերը, խուսափել դեպքի վայրում ընթացող իրադարձությունները, ինչպես նաև չվերստուգված տեղեկություն տարածելուց:
Հրազեն ապօրինի կրելու, պահելու, գնելու և կողոպուտի փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 236-րդ և 179-րդ հոդվածներով»,- նշված է գերատեսչության տեղեկության մեջ: