ՆԳՆ-ի մոտ ցույցին ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար ձերբակալվել է տասը մարդ
ՆԳՆ-ի մոտ ցույցին ոստիկանության նկատմամբ անհնազանդության համար ձերբակալվել է տասը մարդ

Տասը մարդ վարչական կարգով բերման է ենթարկվել ներքին գործերի նախարարության դիմաց կայացած ցույցի ժամանակ: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունում:

Մասնավորապես, ըստ գերատեսչության, ցուցարարները ձերբակալված են վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է անհնազանդություն իրավապահ մարմինների աշխատակցի օրինական պահանջին:

«Վրաստանի համար շարժման» և «Ազգային շարժման» ներկայացուցիչները ցույց են անցկացրել ՆԳՆ-ի դիմաց:

Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանքի» գրասենյակի դիմաց ակտիվիստներից մեկին ձերբակալելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու դեմ:

Նրանք պահանջում էին հանդիպում ՆԳՆ ղեկավարության հետ: