ՆԳՆ-ի կողմից այսօր բերման ենթարկված երեք անձանց թվում եղել է սկուտերի վարորդ, որը երեկ վրաերթի էր ենթարկում լրագրողներին
Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, ՆԳՆ-ի կողմից այսօր բերման ենթարկված երեք անձանց թվում եղել է սկուտերի վարորդ, որը երեկ, Ռուսթավելու պողոտայում վրաերթի էր ենթարկում մամուլի ներկայացուցիչներին, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբերին:
Ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիի ոստիկանության վարչության և Հին Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները քննչական և որոնողական գործողությունների արդյունքում Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում կայացած ցույցի ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրման և նրանց մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքներով ապօրինի միջամտելու համար բերման է ենթարկել երեք անձի:
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասով և 126-րդ հոդվածի առաջին մասով: