ՆԳՆ- հետաքննություն է սկսել Թբիլիսիում, Իսանիի 62-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
ՆԳՆ- հետաքննություն է սկսել Թբիլիսիում, Իսանիի 62-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի հետաքննչական գլխավոր վարչության աշխատակիցները Իսանիի 62-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի փաստով հետաքննություն են սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ընտրատեղամասի մոտակայքում բռնություն գործադրում: Այդ մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

«Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկանոր Մելիան համակիրների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եկել էր Իսանիի 62-րդ ընտրատեղամաս, որտեղ հավաքվել էին տարբեր ընտրական սուբյեկտների համակիրներ։ Տեղում էին նաև «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության ներկայացուցիչները և համակիրները։

Ընտրատեղամասում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև բանավոր բախում է տեղի ունեցել, որի ժամանակ մինչ այժմ անհայտ անձը ֆիզիկական բռնություն է գործադրել Նիկանոր Մելիայի վրա։ Փաստի առթիվ քննություն է տարվում»,- հայտնել են ՆԳՆ-ից։