ՆԳՆ. Հաշվի առնելով Դևդորակի կիրճում ստեղծված իրավիճակը՝ վերացվել է ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը
ՆԳՆ. Հաշվի առնելով Դևդորակի կիրճում ստեղծված իրավիճակը՝ վերացվել է ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը

 

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջարկության հիման վրա հաշվի են առել Դևդորակի կիրճում ստեղծված իրավիճակը և վերացրել ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակումը։ Նաև «Դարիալ» սահմանային անցակետը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Այսօր գործակալության պարզաբանմամբ՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն առավոտյան նախազգուշական հաղորդագրություն է ստացել Դևդորակում տեղադրված չափիչ դետեկտորի տված ազդանշավի մասին, որը միանում է հոսքի նվազագույն բարձրացման դեպքում։

«Ստացված տեղեկատվության հիման վրա Դարիալիի սահմանային անցակետում գտնվող բոլոր անձինք անմիջապես տեղահանվել են անվտանգ տարածք։ ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի միջոցով Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները ստուգել են Դևդորակ-Ամալ հովտում և գնահատել սպասվող սպառնալիքները։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս պահին Դևդորակի հովտում վտանգի աստիճանը նվազագույն է»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։