ՆԳՆ. Հանրահավաքի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ օրենքով թույլատրված սահմաններից, ենթարկվել ոստիկանության պահանջներին, կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին թույլ չտալ բռնության կոչեր
ՆԳՆ. Հանրահավաքի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում դուրս չգալ օրենքով թույլատրված սահմաններից, ենթարկվել ոստիկանության պահանջներին, կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին թույլ չտալ բռնության կոչեր

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, գերատեսչությունը հավաքվածներին կոչ է անում դուրս չգալ օրենքով թույլատրված սահմաններից։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մոբիլիզացված են Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ, օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ՝ ընթացող ակցիայի հետ կապված, և պաշտպանում են հասարակական կարգը։

Ներքին գործերի նախարարությունը, որպես քաղաքացիների անվտանգության համար պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում հանրահավաքի բոլոր մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Միաժամանակ կոչ ենք անում հանրահավաքի կազմակերպիչներին և քաղաքական առաջնորդներին թույլ չտալ բռնության կոչեր և ապահովել, որ հանրահավաքը չդառնա բռնի։ Ակցիայի ընթացքում օրենքի ցանկացած խախտում օրենքի սահմաններում անհապաղ կկանխվի ոստիկանության կողմից»,- ասված է հաղորդագրությունում։