ՆԳՆ. Գուրիայի շրջանում հրշեջ-փրկարարները շարունակում են ակտիվորեն օգնություն ցուցաբերել քաղաքացիներին
Գուրիայի շրջանում Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին շարունակում են ակտիվորեն օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Նրանք այցելում են մարզի տարբեր գյուղերում ձյան առատ տեղումների պատճառով օգնության կարիք ունեցող տեղի բնակիչներին և նրանց ապահովում են սննդով, առաջին անհրաժեշտության կենցաղային իրերով և դեղորայքով:
Փրկարարական աշխատանքներին մասնակցած հրշեջները ոստիկանական ուժերի հետ միասին անվտանգ վայր են տեղափոխել ևս մի քանի ընտանիքների, այդ թվում՝ անչափահասների և տարեցների։
Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ հրշեջները, շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել՝ համաձայնեցնելով համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ կապված Արևմտյան Վրաստանում առատ ձյան հետ:
Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։