ՆԳՆ. Գումաթիում հավաքվածներին կոչ ենք անում հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և չանցնել արտահայտման ազատության մասին օրենքով թույլատրված սահմանները
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Գումաթիում հավաքված «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցմանը դեմ արտահայտվող քաղաքացիներին պահպանել օրենքի պահանջները և պահպանել հանգստություն: Այդ մասին հայտարարություն է տարածում ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, ոստիկանությունը գործելու է իրեն շնորհված մանդատի շրջանակներում և արձագանքելու է ցանկացած օրինախախտմանը:
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները անվտանգության միջոցառումներից ելնելով մոբիլիզացված են Ռիոնի կիրճում և իրադարձությունների արհեստական սրացումից խուսափելու համար պահպանում են հասարակական կարգը:
Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքվածներին հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և չանցնել արտահայտման ազատության մասին օրենքով թույլատրված սահմանները», – ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: