ՆԳՆ. Գուդիաշվիլիի այգու մերձակայքում տեղի ունեցած դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն ապօրինի հրազենի ձեռքբերման, պահպանման, կրման և դիտավորությամբ առողջությանը ոչ ծանր վնաս պատճառելու փաստերով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնում ընթանում է նախաքննություն ապօրինի հրազենի ձեռքբերման, պահպանման, կրման և դիտավորությամբ առողջությանը ոչ ծանր վնաս պատճառելու փաստերով։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում՝ անդրադառնալով Գուդիաշվիլիի այգու մոտ տեղի ունեցած միջադեպին։
Նրանց տեղեկություններով՝ գործով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ և 118-րդ հոդվածներով։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 3-ին Գուդիաշվիլիի այգու հարակից տարածքում տեղի է ունեցել վեճ անծանոթ անձանց միջև, որի ժամանակ կրակոցից վիրավորվել են երկու մարդ։ Նրանք տեղափոխվել են կլինիկա, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են հանցանքը կատարած անձի ինքնությունը, և նրա ձերբակալման ուղղությամբ շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները», – հայտնում են ՆԳՆ-ից։