ՆԳՆ գլխավոր տեսչությունը գողության մեղադրանքով ձերբակալել է տեսուչի
ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, դատավորի որոշմամբ, գողության մեղադրանքով ձերբակալվել է Անվտանգության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի տեսուչը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նրանց փոխանցմամբ, քննությամբ պարզվել է, որ 1990 թվականին ծնված Մ.Բ.-ն իր ծառայողական պարտականությունները կատարելիս գաղտնի կերպով տիրացել է քաղաքացուն պատկանող ոսկե իրին՝ ապօրինի յուրացնելու նպատակով: Հանցագործությունը պատժվում է 3-ից 5 տարի ազատազրկմամբ: Գողության փաստի առթիվ քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով: